top of page

Մեր մասին

Մեր մասին

Գիտե՞ք թե,,,

Սիրելի ընթերցող,
Այն, ինչ ներկայացվում է կայքում, քաղված է տարբեր գրքերից, տեղեկատուներից, տարբեր պարբերականներից, առօրյա իրադարձություններից, հեռուստատեսային նորություններից: Այն, ինչ ներկայացվում է կայքում ոչ միայն ինձ է պատկանում, այլ նաև քեզ, սիրելի ընթերցող, և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են «Գիտե՞ք թե,,,» գրավիչ խորագիրը կրող հրապարակումներով:

Կայքում ներկայացվում են տարբեր նյութեր, որոնք կը գրավեն ընթերցողին, կօգնեն գիտելիքների նոր պաշար ձեռք բերելուն: Կարճ, տեղեկատվական նյութերից բացի, պիտի փորձեմ ներկայացնել նաև տարբեր հոդվածներ ու նորություններ: 

Այս տեղեկությունները գիտելիքների ծով օվկիանոսի կաթիլներ են, որոնք, վստահ եմ, դու անցյալ տարիներին չես նկատել, չես մտաբերել, չես հանդիպել կամ դրանց մասին չես մտածել: Քո փոխարեն այդ ամենը կատարել եմ ես և որովեհտև քեզ համար է նախատեսված, սիրով ներկայացնում եմ քեզ: «Գիտե՞ք թե,,,»-ն կարելի է կարդալ ցանկացած ժամանակ, ցանկացած պահի, ցանկացած վայրում: 

 

Կայքը հենց այնպես չի ստեղծվել: Ինձ ոգևորել, սատարել են facebook-յան էջի հետևորդներն իրենց դրական արձագանքներով:

 

Շնորհակալություն և քեզ, սիրելի ընթերցող, «Գիտե՞ք թե,,,» կայքից օգտվող իմ բարեկամ:

Սիրով՝ Ներսեհ 

 

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page