top of page
  • Writer's pictureՆերսեհ

Աթաբեկ Խնկոյան - Ընկեր

Ընկեր

Լուսացավ, ընկե՜ր, Ե՜կ աշխատենք, ե՜կ, Աշխատանք կուզի Աշխարհը նորեկ:


Աշխատանք ձեռքի, Աշխատանք մտքի, Աշխատանք կուզի Գիշեր ու ցերեկ:


Աշխատանքը մեր Չի կորչի անհետ, Անմահ կմնա Վեհ մտքերի հետ:


Օգուտ տանք երկրին, Օգուտ, ի՜մ ընկեր, Ցանենք աշխարհում Միշտ ազնիվ սերմեր:


© Աթաբեկ Խնկոյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page