• Ներսեհ

Ալեքսանդր Ծատուրյան «Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ»


Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,

Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,

Կարդացողի խելքն է կտրուկ,

Միտքը պայծառ ու լուսավոր:


Գիրք կարդալով՝ դու գրքերում

Շատ նորանոր բան կիմանաս,

Շատ շատերից շատ բաներում

Մտքով հեռու կսլանաս:


Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,

Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,

Կարդացողի խելքն է կտրուկ,

Միտքը պայծառ ու լուսավոր:


© Ալեքսանդր Ծատուրյան

Recent Posts

See All