• Ներսեհ

Ալեքսեյ Կոլցով «Գեղջուկի մտածմունքը»


Նըստել եմ շըվար Ու միտք եմ անում, Թե ինչպես մենակ Ապրեմ աշխարհում։

Ոչ ջահիլ կընիկ Ունեմ իմ կողքին, Ոչ թև ու թիկունք Մըտերիմ ընկեր, Ոչ մի տաք անկյուն,

Ոչ արծաթ ոսկի, Ոչ սարքած գութան, Ոչ նըժույգ մի ձի... Պակաս օրի հետ Միմիայն մի գանձ՝

Քարի նըման ուժ Տըվավ ինձ հերըս. Բայց, ա՜խ, հենց էն է։ Օտար դըռներում Կերան, մաշեցին

Դարդ ու ցավերըս... Նըստել եմ շըվար Ու միտք եմ անում, Թե ինչպես մենակ Ապրեմ աշխարհում...


© Ալեքսեյ Կոլցով

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում