Search
  • Ներսեհ

Ալֆրեդ Թեննիսըն «Մնաս բարև»


Պաղպաջուն առվա՛կ, սահի՛ր դեպի ծով,

Հանդարտ գըլորի՛ր ալիքըդ վճիտ.

Էլ չեմ գա երբեք խըռոված հոգով

Ես այցելության սիրուն ափերիդ։


Սահի՛ր մարգերով և հովիտներով,

Դարձի՛ր, սիրելի՛, հորդառատ մի գետ.

Էլ չես տեսնելու ինձ հուզված սրտով,—

Ո՜հ, մընա՛ս բարև, ընկե՛ր իմ, հավետ։


Վերադ խոնարհած կողբա ուռենին,

Կըլսվի այստեղ շրշյունը բարդու,

Մեղուն կըճախրե քո կանաչ ափին.

Բայց դու ինձ երբեք էլ չես տեսնելու։


Ոսկեվառ շողեր գարնան արևի

Ալիքներիդ հետ ուրախ կըխաղան,

Լուսինը քեզ հաշտ գուցե դեռ ժպտի,—

Բայց էլ չես տեսնիլ դու ինձ հավիտյան։


© Ալֆրեդ Թեննիսըն

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now