top of page
  • Writer's pictureՆերսեհ

Աղոթք: Հայր Մեր (Թարգմանված Արամեերենից)


ՀԱՅՐ ՄԵՐ (Թարգմանությունը Արամեերենից)

Օ՜ Ծնող, հայր և մայր տիեզերքի, որ ստեղծել ես այն ամենն ինչ շարժվում է.

Դու, որ շունչ ես տալիս բոլոր արարածներին, Դու, որ ապրեցնում ես մեզ

Դու, որ բոլոր աշխարհների շունչն ես, լսում ենք քո շունչը և արտաշունչը լռության մեջ,

Դու, որ ձայնի աղբյուրն ես աղմուկի և շշուկի մեջ, լսում ենք քո ձայնը քամու և օդի սուլոցի մեջ:

Դու լուսավորիչ, միակը որ լույս ես տալիս մեր մեջ և մեր շուրջ, նույնիսկ մթությունն է լույս առնում, երբ հիշում ենք քեզ,

Դու, որ Անունների Անունն ես, քո մեջ է մեր փոքր ինքնության էությունը, որը վերադարձվում է մեզ՝ որպես գիտելիք:

Դու համր արարիչ, լուռ զորություն,

Այնտեղ, որտեղ աչքերն ու ականջներն արթուն են, այնտեղ երկինքն է արարվում:

Կենտրոնացրու մեր մոջ քո լույսը, դարձնելով այն արդյունավետ, ինչպես մի փարոս:

Օգնիր մեզ սուրբ շնչով ստեղծել սրբավայր մեր ներսում և ամենուր:

Օգնիր մեզ մաքրվել, տեղ ազատելով մեր փակ ու դեռևս զբաղված գիտակցության մեջ, այնպես, որ քո իրական անունը մեր մեջ շունչ ստանա:

Քո անունը, Քո ձայնը, մեր համար կհնչի, և մեր սրտերը Քո համար կդառնան գործիք.

Լսիր ձայնը, որ ստեղծել է ուրիշներին և այդ կերպ անունը կհնչի լռության մեջ:

Երբ տիրում է խաղաղություն, Քո անունը ամենքի ներսում է, իսկ ամենամեծ սրբությունը լուսավորում է ամեն բան և ամենքին:

Բոլորս լույս ենք փնտրում այլ տեղ և դա օտարացնում է մեզ հենց մեզանից, այն դեպքում, երբ Անունդ մեր մեջ է:

Հիմա ստեղծիր միաբանություն օգնելու պատրաստ մեր ձեռքերով և հրով լի սրտերով:

Թող մեզ բաժին ընկած կյանքի պայմանները մաքրեն մեր մտքերը:

Միասնական դարձրու մեր կամքը Քո կամքի հետ, որ կարողանանք վարվել ամեն էակի հետ այնպես, ինչպես արքան թագուհու:

Մեզ հետ և մեր միջոցով ցանկացիր ամեն երկրային բարիք:

Քո պատվիրանը ժայթքում է ինչպես մի աղբյուր և իր ջրերով պատում է իրականությունը, ինչպես մենք ենք մեր ձեռքերը պարզում, որ գրկեն ողջ տիեզերքը:

Ե՛կ մեր սրտերի ննջարան և պատրաստիր մեզ գեղեցկության հետ միությանը և թող այդ աստվածային միությունից ծնվի խաղաղության նոր աշխարհը:

Քո միակ ցանկությունը մեր հետ համագործակցությունն է, ինչպես աշխարհիկ, այնպես էլ այլ դրսևորումներում:

Թող բոլոր իղձերը միասին հավաքվեն Քո հողմապտույտի մեջ, ինչպես աստղերն ու մոլորակները՝ երկնքում:

Օգնիր մեզ սիրել առանց կառչելու մեր կուռքերից և թող մեր մեջ ծնվի կարեկցանք բոլոր արարածների հանդեպ:

Թող բնությունը ստեղծի նոր արարածներ այնպես, ինչպես մենք ենք վերագտնում Քո սերը մեր մեջ:

Համախմբիր աղմուկի ներսում, լույսը միավորված ձևով իմ մեջ ստեղծիր Աստվածային համագործակցություն, որ բազում երևույթներից ստեղծվի միասնական ձայն:

Թող Քո սիրտը ջերմանա երկինքն ու երկիրը ներդաշնակորեն միավորելու ցանկությամբ:

Տուր մեզ այն ամենը ինչ անհրաժեշտ է հանապազօրյա հացի և հոգևոր աճի համար:

Տուր մեզ գոյության միջոցներ և փոփոխվող կյանքին հարմարվելու պատասխաններ:

Տուր մեզ այն ամենը ինչի կարիքը ունենք ամեն օր կատարելագործվելու համար՝ կյանքի բոլոր հանգամանքներում:

Թող, որ երկրայինը չափանիշ չլինի մեզ համար, որպեսզի կարողանանք հեշտությամբ նվիրել այն:

Ստեղծիր պայմաններ մեր մեջ և մեզ համար, որպեսզի դեպի Քո Արքայություն կատարվելիք ամեն մի քայլը վեհացնի մեզ:

Օգնիր մեզ լրացնել այն բացը, որ գտնվում է մեր կյանքի շրջապտույտում, տալով մեզ ոչ քիչ և ոչ էլ շատ:

Արթնացրու մեր մեջ երկրայինը, որ զգանք ամենի հիմքում ընկած իմաստությունը:

Մեր միջոցով ստեղծիր հանապազօրյա հացն այնպես, որ մեր ձեռքերում պահենք միայն այն, ինչ խնդրել ենք մերձավորներին կերակրելու համար:

Տապալիր մեզ կաշկանդող մեղքերի աշտարակները այնպես, ինչպես և մենք ենք ազատվում շղթաներից, որոնցով պահել ենք այլոց մեղադրելու սովորությունները:

Ներիր մեզ մեր մեղքերը, ափսոսանքը, որ գործել ենք անցյալում այնպես, ինչպես մենք ենք ներում այլոց:

Ազատիր մեզ պարտականություններից ծանր բեռից այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին:

Ջնջիր մեր մարմնի թերությունները այնպես, ինչպես մենք ենք մաքրում մեր սրտերը այլոց սխալներից:

Վերցրու մեր սին ակնկալիքները և ցանկությունները այնպես, ինպես մենք ենք գրկում նրանց, ում ներսը դատարկ է:

Քանդիր ներքին շղթաները, որ կարողանանք ազատվել այլոց հանդեպ ունեցած ամենօրյա կապվածություններից:

Վերափոխիր մեր ներքին գողացված պտուղները այնպես, ինչպես մենք ենք ներում այլոց գողությունները:

Մի գայթակղիր մեզ իրերի արտաքին տեսքով, այլ ազատիր այն ամենից ինչը շեղում է մեզ ճշմարիտ ուղուց:

Թույլ մի տուր ընկնենք մոռացության գիրկը, քանզի այն գայթակղող ստի դիմակ է:

Ընդհատիր տհասության, ներքին լճացման վիճակը, որը կանգնած է հասուն պտուղի ճանապարհին, քանի որ չարի պտուղը խակ է կամ շատ հասած:

Ազատիր արտաքին և ներքին խաբկանքներից, որ զորեղանանք Քո ուրախության ուղով:

Հեռու պահիր կեղծիքի միջոցներ կուտակելուց և ներքին ամոթից, որն առաջացել է մերձավորին չօգնելու պատճառով:

Քեզանից է ծնվում կյանք տալու ուժը, գլխավոր ճշմարտությունը, ամենը գեղեցկացնող երգը, որից տարեց տարի հեռանում ենք:

Քոնն է ամեն մի բեղուն գործ՝ կատարելություն, էներգիա, ներդաշնակություն, որ առկա է տիեզերական բոլոր շրջափուլերում:

Քեզանից են սկիզբ առնում թագուհին, թագավորությունը, օրենքների օրենքը և տիեզերքի կամքը:

Քեզանից է սկիզբ առնում կենսական ուժը, որ ստեղծում ու սնուցում է ողջ կյանքը, ամենն ինչ բարոյական է և դրական:

Քեզանից է սկիզբ առնում զարմանահրաշ կրակը, ծնվող ակնթարթը և տիեզերք վերադարձող լույսն ու ձայնը:

Եվ այդպես էակների, ազգերի, մոլորակների, ժամանակի և տարածության մի լուսային փուլից մինչև անսահմանություն:

Այս խոսքերի իրական ուժը թող գտնի իր հողը այնտեղ, որտեղ ամեն մի գործողություն լցված է հույսով ու հավատով.

ԱՄԵՆ

63 views0 comments

Recent Posts

See All