Ներսեհ
Աղոթք: Հայր Մեր (Տէրունական Աղոթք)
ՀԱՅՐ ՄԵՐ (Գրաբար)

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո,
եկեսցէ արքայութիւն քո,
եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի.
զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր.
և թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց,
և մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն.
զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս.
ամէն: ՀԱՅՐ ՄԵՐ (Աշխարհաբար)
Հա՛յր մեր, որ երկնքում ես.
սո՛ւրբ թող լինի քո անունը.
քո թագավորությո՛ւնը թող գա.
քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է.
մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
և թո՛ղ մեզ մեր պարտքերը,
ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին.
և մի՛ տար մեզ փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից.
որովհետև քո՛նն է թագավուոթյունը և զորությունը և փառքը հավիտյանս.
ամեն:
ՀԱՅՐ ՄԵՐ (Արեւմտահայերէն)
Հայր մեր, որ երկինքն ես, թող սուրբ ըլլայ քու անունդ.
քու թագաւորութիւնդ թող գայ.
քու կամքդ թող ըլլայ երկրի վրայ, ինչպէս է երկինքի մէջ.
մեր հանապազօրեայ հացը տուր մեզի այսօր.
ներէ մեզի մեր պարտքերը,
ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
եւ թոյլ մի տար, որ փորձութեան մէջ իյնանք,
այլ փրկէ մեզի չարէն.
որովհետեւ քուկդ է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը
յաւիտեանս ամէն: