• Ներսեհ

Այսօր Բրյուս Լիի մահվան օրն է


1973 թվականի մայիսի 10-ին Հոնկոնգում «Վիշա-պի մուտքը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանք-ների ժամանակ Բրյուս Լին իրեն վատ է զգացել։ Նրան ուժեղ գլխացավով անմիջապես տեղափո-խում են Հոնկոնգի Մկրտչական Հոսպիտալ, որ-տեղ Լիի մոտ ախտորոշվում է ուղեղի այտուցվա-ծություն։ Բժիշկները կարողանում են կրճատել այտուցը, մաննիտոլի օգտագործումը։ Գլխացավն ու ուղեղի այտոցվածությունը կրկնվել են նաև Լիի մահվան օրը։

1973 թվականի հուլիսի 20-ին Լին Հոնկոնգում էր՝ «Ջեյմս Բոնդի» աստղ Ջորջ Լեզենբայի հետ ընթրելու համար, ում հետ նախատեսում էր ֆիլմ նկարահանել։ Ըստ Լինդա Լիի՝ Բրյուս Լին իր տանը, ժամը երկուսին հանդիպել է Ռեյմոնդ Չոուի հետ՝ «Մահվան խաղը» քննարկելու համար։ Նրանք աշխատել են մինչև ժամը չորսը ու միասին գնացել Լիի խաղընկերոջ՝ թայվանացի դերասանուհի Բեթթի Թինգ Փեյի տուն։ Նրանք երեքով աշխատել են սցենարի վրա, հետո Չոուն մեկնել է ընթրիքի։ Լին գանգատվել է գլխացավից ու Թինգը նրան իր՝ ասպիրին ու մեպրոմբատ պարունա-կող ցավազրկողն է առաջարկել։ Մոտավորապես ժամը յոթ անց կես Լին ննջում է ու, քանի որ չի արթնանում ու չի ներկայանում ընթրիքին, Չոուն գալիս է Թինգի բնակարան՝ փորձելով արթնացնել Լիին։ Բժիշկ են կանչում, ով մոտ 10 րոպե ապարդյուն փորձում է ուշքի բերել Լիին նախքան շտապօգնության մեքենայով նրան Քուին Էլիզաբեթ Հոսպի-տալն տանելը։ Երբ մեքենան հասնում է հիվանդանոց, եռեսուներկուամյա Լին արդեն մահացել էր։

Որևէ տեսանելի արտաքին վնասվածք հայտնաբերված չէր, բայց համաձայն զեկույց-ների, Լիի գլխուղեղը նկատելի մեծացել էր՝ 1400-ից 1575 գրամ (13% աճ)։ Լիի մահվան պատճառի պաշտոնական վարկածը «դժբախտ պատահարն» էր։ 2005 թվականի հոկ-տեմբերի 15-ին հարցազրույցում Չոուն ասել է, որ Լին մահացել է մեպրոմբատի դեմ գրգռական ռեակցիայից։

Լիի հուղարկավորությունը կատարվել է 1973 թվականի հուլիսի 31-ին։

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում