Ներսեհ
Անկեղծանում է «Աստղաթափ» գրքի հեղինակ Ամալյա Սողոմոնյանը

«Աստղաթափ» սիրային էտյուդների ժողովածուի հեղինակ, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասպիրանտ, լեզվաբան, գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի բակալավրը, ապա՝ մագիստրատուրան: Առաջին ու հիմնական մասնագիտությամբ անգլերենի մասնագետ է: Դասախոսում է ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում: Ունի հիանալի ուսանողներ: Հեղինակ է գիտական ու գրականագիտական հոդվածների, թարգմանությունների, տպագրվում է նաև «TV ալիք», «Հրապարակ մշակութային», «Անդին», «Գարուն», «Գրեթերթ» գրական թեր-թերում, «Գրանիշ» գրական համայնքում: Սրբագրում է նաև «Գարուն» ամսագիրը: Ամուսնացած է, և անհամբեր սպասում է իր առաջնեկի հետ հանդիպմանը:
giteqte.com կայքը այս անգամ անկեղծ զրուցել է Ամալյա Սողոմոնյանի հետ.

Երբ փոքր էի,,, ուզում էի մեծանալ. հիմա փոշմանել եմ:
Չգրելն անհնար է, որովհետև,,, կան բաներ, որ չի լինում ներսում պահել:
Ստեղծագործողի համար ամենա-կարևորը,,, ներշնչանքն է:
Լավագույն գրողն ինձ համար,,, լա-վագույններ չկան:
Ես հավատում եմ,,, որ բարին մի օր իսկապես կփրկի աշխարհը:
Կուզեի ապրել,,, ու ապրում եմ Երևա-նում:
Ես հուսահատվում եմ,,, երբ ինձ չա-րացած եմ տեսնում:
Ես ուրախանում եմ,,, երբ սիրելի մար-դիկ երջանիկ են:
Ամենամեծ երջանկությունը,,, դու ես:
Ես հաճախ,,, չեմ կարողանում զսպել ինձ:
Այս աշխարհում ես ամենաշատը չեմ հասկանում,,, ինձ:
Այն մարդկանց, որոնց սիրում եմ,,, չեմ ասում այդ մասին:
Կուզեի բոլորն իմանան,,, երջանկության հասցեն:
Չնայած ամեն ինչին,,, ես շարունակում եմ պայքարել:
Կյանքն իսկապես,,, հիասքանչ է:
Հոգու խորքում,,, ես երևի լավն եմ:

Նյարդայնանում եմ, երբ,,, ժամա-նակն իզուր է անցնում:
Ես բոլորից լավ գիտեմ,,, հանգստութ-յան մասին:
Սիրելի գրքերն,,, իրոք շատ են:
Ամենասիրուն բանն աշխարհում,,, երեխայի ծնունդն է:
Միշտ փորձել եմ,,, դառնալ ավելի լա-վը:
Անհնար է խաղալ,,, առանց հաղթա-նակի մասին մտածելու:
Ես չեմ փորձում,,, հասկացված լինել:
Բնավորությանս մեջ մի գիծ կա, որ,,, նյարդայնացնում է ինձ:
Հայաստանում գրելով հնարավոր է,,, փոխել ցավոք շատ քիչ բան:
Ես երբեք,,, ինքնասպանություն չեմ գործի:
Ես արդեն սովորել եմ,,, մի քանի դաս:
Ես գտել եմ,,, երջանկության բանաձևը:
Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել,,, որովհետև ունեմ բոլոր նախադրյալները երջանիկ լինելու: Կարծում եմ բոլորն էլ երջանիկ աստղի տակ են ծնվում, ուղղակի ժամանակ է պետք հասկանալու համար:
Ինձ համար ամենակարևորը,,, սրտում է:
Ես ինքնավստահ եմ թվում,,, չեմ թվում, ինքնավստահ եմ:
Բարությունը,,, բոլորիս ներսում է:
Չկա մի այնպիսի բան,,, որ չլինի հաղթահարել:
Եթե ես կարողանայի,,, ժամանակն ու տարածությունը կառավարել…

Ապագայում ուզում եմ,,, ներդաշնակ ապրել:
Եթե բոլորը,,, բոլորին հասկանային հի-անալի կլիներ:
Հայաստանն ինձ համար,,, միակ վայրն է, որտեղ կարող եմ ապրել:
Ես գիտեմ հաստատ,,, որ մարդկանց ում մենք սիրում ենք, զգում են մեզ:
Կան մարդիկ,,, որ անփոխարինելի են:
Գրելն ինձ համար,,, խաղաղվելու ճա-նապարհն է:
Ես սպասում եմ,,, իմ պատկերով մեկի ծնվելուն:
Ինձ պետք չէ,,, շատ բաներ:
Ամենածանր պահը,,, սեփական ծան-րության գիտակցումն է:
Անկեղծ ասած,,, մեկ-մեկ այս ամենից ես հոգնում եմ:
Ես չեմ խոսում,,, իմ մասին:
Մարդու ամենակարևոր հատկանիշն ինձ համար,,, ազնվությունն է:
Ամենաքաղցր լեզուն,,, սրտիդ լեզուն է:
Իմ ամենակարևոր արժանիքը,,, համառությունն է:
Ինձ համար ամենադժվար բանը,,, ներելն է:
Ամենաշատը ոգևորվում եմ,,, երբ Ամալյան գոհ է ինձնից:
Ես չեմ սիրում,,, չռեալիզացված մարդկանց:
Ես չեմ կարողանում ներել,,, բացակայությունը:
Ես հիմա այլևս,,, չեմ բարդացնում կյանքը:

Ես միշտ լսում եմ խորհուրդներն,,, այն մարդկանց ովքեր ունեն ինձ խոր-հուրդ տալու իրավունք:
Ես երբեք չեմ գրի,,, պատմական վեպ:
Հնարավոր է աշխարհում հայտնի դառնալ,,, ընդամենը մեկ վայրկյանում:
Ինձ համար բացարձակապես միև-նույն է,,, ցավոք սրտի դեռ նիրվանայի չեմ հասել:
Ի տարբերություն շատերի,,, ես գնա-հատող տեսակ եմ:
Հաճելի է, որ,,, սիրված ես:
Թվում է ինձ ոչինչ չի կարող հավա-սարակշռությունից հանել, բայց արի ու տես ես ավելի շատ անհավասարա-կշիռ եմ, քան համաստեղությամբ կշեռք:
Ես երբեք չեմ թաքցրել,,, որ ունեմ թու-լություններ ու թերություններ:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են,,, չկա նման հարց, հանգիստ կարող եք ամեն ինչի մասին հարցնել:
Ինձ ամենաբնորոշող 3 բառերն են,,, Ինձ բնորոշող բառեր չկան:
Գուցե սխալվում եմ,,, բայց մարդկանց միշտ պետք է ուղղվելու ու ավելի լավը դառնալու հնարավորություն տալ:
Լավատես լինելը հեշտ չէ,,, բայց փորձել պետք է:
Ես երբեք չեմ մտածում,,, մահվան մասին:
Գուցե ոչ ոք չհավատա, բայց,,, ես լավն եմ (ծիծաղում է):
Կորուստները,,, կա՛մ ապրեցնում են, կա՛մ կործանում:
Էտյուդները,,, սիրո ու սիրելու մասին են:
Գրականությունն այսօր,,, հոգեդարձ է լինում:

Օրվա ամենահաճելի պահը,,, քնելու պահն է:
Ինձ մյուսներից առանձնացնում, ուրիիշ է դարձնում,,, իմ հայացքը աշ-խարհի հանդեպ:
Եթե չգրեի,,, բալետ կպարեի, կնկարեի կամ ջութակ կնվագեի:
Տոնական օրերին,,, մարդիկ մի քիչ փոխվում են:
Ես կարողանում եմ եփել,,, Ես ոչինչ չեմ կարողանում եփել (ծիծաղում է):
Մեկ-մեկ սիրում եմ,,, նյարդայնացնել մարդկանց: Մի քիչ շատ մեկ-մեկ:
Սիրում եմ հատկապես,,, աշունը:
Ամենակարևորը կյանքում,,, աչքերն ու ականջներն են:
Մարդիկ զարմանում են, երբ իմանում են,,, որ ես երբեք ոչ մեկի օգնությանը չեմ դիմում:
Կուզեի ինձ էլ չհարցնեն,,, թե ինչի մասին եմ լռում:
Ես կարդում եմ մեր ժամանակակից գրողների գրքերը,,, որովհետև հետո չեմ կարողանա կարդալ:
Ամենադժվար բանը կյանքում,,, ինքդ քեզ հաղթելն է:
Երջանկությունը,,, ամենասիրուն բառերից է ու ամենատարողունակ զգացումներից:
Կուզեի բոլորն ինձ ճանաչեին նախ՝ որպես,,, իրականում չէի ուզի, որ մարդիկ ինձ ճանաչեն ու շատերը չեն ճանաչում:
Կատարյալ ներդաշնակության ուղին,,, ինքնակատարելագործման ու ինքնա-բավության ուղին է:
Երբեմն նախընտրում եմ մենակ մնալ,,, որ չվնասեմ ուրիշներին:
Մեզ այսօր պակասում է,,, ինչ-որ անհասկանալի բան:
Ամենազավեշտալի բանն իմ մասին,,, երբ փոքր հասակում ընկա ու գլուխս վնասեցի, խնդրեցի մորս նայել ուղեղիս մեջ ինչ կա: Ուժեղ արյուն էր գալիս, բայց ես լուրջ դեմքով սպասում էի, որ մայրս պատասխանի:

Գրելով հնարավոր է,,, օգնել, փոխել մարդկանց:
Կուզեի բոլորս միշտ հիշենք,,, որ մա-քուր խիղճն ամենակարևորն է:
Թեպետ ես արդեն,,, մեծ աղջիկ եմ, թողնում եմ, որ ներսիս երեխան ապրի իր կյանքով:
Գրողի կյանքը,,, մնում է գրքերի էջե-րում: Ես գրող չեմ:
Դեպրեսիան,,, մի նոր բանի սկիզբ է:
Անհնարին ոչինչ չկա,,, եթե հավա-տում ես ուժերիդ:
Ինձ դուր է գալիս,,, այն ինչ անում եմ:
Ինչ էլ լինի,,, չեն կարող քեզնից խլել կարևորը:
Անկեղծ լինելը,,, վտանգավոր է:
Հավատացեք,,, ինչ-որ բանի, էական չէ թե ում կամ ինչին, միայն թե հավատացեք:
Սոցցանցերում հայտնի լինելը,,, ժամանակավոր է:
Իմ հաջողությունն ունի միայն մի գաղտնիք,,, որի մասին Ձեզ չեմ ասի:
Ճաշակը,,, քիչ հանդիպող երևույթ է:
Ես կարողանում եմ լինել անկեղծ,,, որովհետև թաքցնելու քիչ բան ունեմ:
Պետք չէ,,, հանձնվել: Երբեք:
Գեղեցկությունն ինձ համար,,, էսթետիկան է:
Միշտ հիանում եմ,,, ինձնով: (կատակում է)
Ես լավատես եմ,,, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Մարդի՛կ, եկեք,,, լինենք երջանիկ ու ինքնաբավ ու դադարենք ապրել ուրիշների կյանքով:
Զրուցեց՝ Ներսեհ Ալոյանը