Ներսեհ
Աշոտ Գաբրիելյան «Անունդ եմ այրում թղթի վրա»

Անունդ եմ այրում թղթի վրա Եվ բառանախշ եմ փորձում կտել կոնքիդ... Արևը ծիածան է հորինում Եվ վայրկյան առ վայրկյան Կերպարանափոխում բառը, Որն իր լի շուրթերին էր... Եվ մեկ հնչյուն իսկ դեռ չդաջված՝ Հեռանում է բառն ու արտասվում կրծքերիդ, Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս...
© Աշոտ Գաբրիելյան