top of page
  • Writer's pictureՆերսեհ

Առակ: Աղվեսը և Թղթատար Գայլը


Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին ու ասաց.

— Այսքան ժամանակ աշխատեցի, բա-րեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, մի ոչխար պիտի տա քեզ: Եվ ոչ շուն, ոչ մարդ քեզ չպիտի նեղեն:

Այդպես խաբեց գայլին և միասին գնա-ցին մի գյուղ: Աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղ մտավ, վրա թափվեցին շներն ու մարդիկ և նրան գզեցին ու գանահարեցին: Արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Աղվեսն ասաց.

— Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Գայլն ասաց.

— Ցույց չտվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր:


© Վարդան Այգեկցի

33 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page