• Ներսեհ

Առակ: Աղքատն ու Ավետարանը

ԱՂՔԱՏՆ Ու ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձ-րևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավե-տարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ:

Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամ-քը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավե-տարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

— Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային.

— Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի:

Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց.

— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն աստծու ճշմա-րիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց:


© Վարդան Այգեկցի

78 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում