• Ներսեհ

Առակ: Այծեր և Գայլեր

Updated: Jun 23, 2020

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերին և ասացին, թե ինչու մեր մեջ պիտի լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը, ուրախացան և նամակով պատգամ ուղարկեցին այծե-րին, ինչպես նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանում ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի:

Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան նրանց:


© Վարդան Այգեկցի

10 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now