Ներսեհ
Առակ: Առյուծը, Աղվեսը և Արջը
ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ

Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանի-ները եկան նրան տեսության, միայն աղ-վեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։ Առ-յուծն ասաց աղվեսին.
– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։
Աղվեսն ասաց.
– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։
Եվ առյուծն ասաց.
– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։
Աղվեսն ասաց.
– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։
Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.
– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։
© Վարդան Այգեկցի