Ներսեհ
Առակ: Առյուծը, Գայլը և Աղվեսը
Updated: Jun 23, 2020
ԱՌՅՈւԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին. — Բաժանի՛ր մեր մեջ այդ որսը։ Եվ գայլն ասաց,
— Ո՜վ թագավոր, աստված արդեն բա-ժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։
Եվ առյուծը բարկանալով, ապտակ զար-կեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։
Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին.
— Բաժանի՛ր ոչխարները մեր մեջ։
Եվ աղվեսն ասաց.
— Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։
Եվ առյուծն ասաց.
— Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։
Եվ աղվեսն ասաց.
— Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։
© Վարդան Այգեկցի