top of page
  • Writer's pictureՆերսեհ

Առակ: Առյուծն ու Մարդը


Մի զորավոր առյուծ նստել էր ճանա-պարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

— Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում:

Նրանք ասացին.

— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից.

Նրանք ասացին.

— Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:

Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.

— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախցնում է գազաններին:

Նա ասաց.

— Այո՛, ես եմ:

Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդը երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.

— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:


© Վարդան Այգեկցի

1,129 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page