Ներսեհ
Առակ: Գինի
Updated: Jun 23, 2020
ԳԻՆԻ

Թագավորն ուներ մի մինուճար տղա։ Հրամայեց իր նախարարներին:
— Ամեն օր ձեզանից յուրաքանչյուրն իմ որդուն թող տանի պատվելու։
Մի օր նախարարներից մեկը թագավորի որդուն տարավ պատիվ տվեց և երեկո-յան առաջնորդեց մինչև պալատի դուռը ու ինքը գնաց։
Իսկ թագավորի որդին խիստ հարբած էր։ Նա բարձրացավ կտուրն ու ընկավ վայր:
Հաջորդ օրը նրան գտան աղբանոցամ մեռած: Եվ թագավորն հրաման արձակեց.
— Քանդեցե՛ք բոլոր այգիները, կոտրեցե՛ք գինու կարասները, որովհետև գինին դարձավ իմ որդու կորստյան պատճառը։
Եվ հրամանը կատարվեց։
Մի այրի կին, որ մեկ որդի ուներ, իր հնձանը քանդեց կարասների վրա և գինին պահեց։ Ամեն օր առավոտյան և երեկոյան հացից հետո նա մի բաժակ գինի էր տալիս որդուն խմելու։
Եվ մի գիշեր նրա ուրդին դուրս եկավ տնից և սպանեց թագավորի առյուծին։ Հաջորդ առավոտյան թագավորը հայտարարեց.
— Ով առյուծին սպանել է, թող ներկայանա՛, որպեսզի պարգևատրեմ։
Եկան մայր ու որդի.
— Ինչպե՞ս կարողացար հաղթել առյուծին,— հարցրեց թագավորը։
— Գինով եմ սնել իմ որդուն, թագավոր,— ասաց մայրն ու պատմեց բոլորը։
Եվ թագավորը նոր հրաման արձակեց.
— Այգի տնկեցե՛ք, բայց գինին այնպես խմեցեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:
© Վարդան Այգեկցի