top of page
  • Writer's pictureՆերսեհ

Առակ: Գող Քահանան և Այրի Կինը


Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.

— Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքե-րըս։

Եվ այն ժամանակ քահանան կովը տա-րավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.

— Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։

Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկե-ղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

— Ո՞վ գարշելի։ Ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։


© Վարդան Այգեկցի

129 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page