Ներսեհ
Առակ: Իմաստուն Զինվորը
ԻՄԱՍՏՈւՆ ԶԻՆՎՈՐԸ

Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:
© Վարդան Այգեկցի