Ներսեհ
Առակ: Խլածաղիկները

Մի մարդ շատ էր հպարտանում իր գե-ղեցիկ ծաղկանոցով: Մի անգամ խոտերի և ծաղիկների արանքում նա խլածաղիկ-ներ նկատեց: Շատ չարչարվեց, որպես-զի ազատվի դրանցից, սակայն ապարդ-յուն. խլածաղիկներն աճում ու աճում էին:
Ճարահատյալ մարդը նամակ գրեց գյու-ղատնտեսության նախարարությանը և թվարկեց բոլոր այն միջոցները, որոնք փորձել էր խլածաղիկների դեմ պայքարի ըն-թացքում: Նամակը վերջանում էր հետևյալ հարցով՝ «Ես փորձել եմ բոլոր մեթոդները: Խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ»:
Շուտով նա ստացավ պատասխանը՝ «Առաջարկում ենք սիրել նրանց»: