Ներսեհ
Առակ: Խոզն ու Ագռավը

Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ու տակից փորում է ծառի արմատները:
- Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,- խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից:
- Չորանում է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ:
- Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը խոզուկին:
© Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան)