Ներսեհ
Առակ: Հիմարը և Ձմերուկը
Updated: Jul 1, 2020
ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան: Առնելով դահեկանը նա գնաց քաղաք մի էշ գնելու: Շրջեց քաղաքում և շուկայում, մի դահեկանի էշ չգտավ, նորից եկավ շուկա, տեսավ մի մեծ ձմերուկ և հիացած հարցրեց.
- Այս ի՞նչ է:
Վաճառականներն իմացան, որ նա հի-մար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Մարդը ուրախա-նալով տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միշից կփախչի: Մարդը ձմերուկը ձեռքին սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ: Անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է և ահա էշը դուրս է եկել ու փախչում է: Նա ետևից վազելով կանչում էր նապաստակին ու ձայն տալիս.
- Ա՛յ հնդու էշ, վայ ինձ, մի՛ փախչիր, քուռի՛, քուռի՛, խնայիր ինձ և վերադարձիր:
© Վարդան Այգեկցի