Ներսեհ
Առակ: Մարդը, Ընկույզը և Ձմերուկը
ՄԱՐԴԸ, ԸՆԿՈՒՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Պտուղի ժամանակ եկավ, տե-սավ մեծ-մեծ ձմերուկները, նայեց ծա-ռին, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մար-դըն ասաց.
— Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն:
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Նա պառկեց ծառի տակ, նայեց ծառին: Հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից, ընկավ նրա ճակատին, ճակատը պատռեց և արյուն եկավ: Մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
— Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է ու կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից լավ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:
© Վարդան Այգեկցի