Ներսեհ
Առակ: Մուկը և Ուղտը

Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաս-տությունը և նրա սիրտը լցվեց հպարտութ-յամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղ-տին.
— Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ:
Ուղտն ասաց.
— Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես:
Մուկն ասաց.
— Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի:
Ուղտն ասաց.
— Քո արյունը քո գլուխը:
Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բույնը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ
ճրագուն, որովհետև մուկը գեր էր:
Այդ տեսնելով ուղտն ասաց.
— Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից:
© Վարդան Այգեկցի