top of page
  • Writer's pictureՆերսեհ

Առակ: Վազը և Մորենին

Updated: Jun 23, 2020


ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Վազը և Մորենին


Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։

– Մի լար, – ասում են, – դարձյալ զավակ-ներ կծնես:

Եվ նա պատասխանում է.

– Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։

Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:

Իսկ մորենին ասում է,

– Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։

– Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից, – պատասխանում է վազը։

Ոխ պահելով վազի դեմ, մորենին ասաց.

– Քեզ նման կբարձրանամ և կրկնակի պտուղ կտամ և կգերազանցեմ քեզ, որովհետև ձմռանը ես անթառամ եմ լինում:

Վազը հակաճառեց նրան.

– Քո պարծանքը կատարյալ կլինի, երբ աշնանը հավաքվես հնձանում:

Իսկ աշնանը մորենին ոտնատակ եղավ:

Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան՝ մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

99 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page