top of page
  • Writer's pictureՆերսեհ

Առակ: Վատ Ընկերը


Մի անգամ առյուծ արքան մռնչում է կողի ցավից: Գազանները ամեն կողմից գալիս են հիվանդին տեսակցելու: Նրանց մեջ չկար աղվեսը: Մեկ էլ մի պառավ գայլ ասում է.

– Արքա, ախր ի՞նչ կա, որ աղվեսը` քեզ չի հարգել ու չի եկել:

Արքան հրամայում է, որ իր մոտ բերեն ըմբոստին: Հինգ-վեց գազան արքայի մոտ են բերում աղվեսին: Աղվեսն ասում է.

- Տեր վեհափառ, որ լսեցի` դու հիվանդ ես, ինձ հո գիտես, հա էստեղ, հա էնտեղ, վերջը գտա ցավիդ դեղը: Գայլի մորթին մուշտակ սարքի, միսը` եփի, խմի տաք-տաք: Հենց որ կքրտնես, կանցնի կողիդ ցավը:

Իսկույն գետնին դրին գայլին: Արքան հագավ գայլի կաշին: Միսը կերավ նախաճաշին: Կողը քրտնեց: Դողը անցավ:


© Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան)

194 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page