Ներսեհ
Առլեն Շահվերդյան «Դուք չմահացա՛ք, այլ անմահացա՛ք»

Դուք չմահացա՛ք, այլ անմահացա՛ք, Ձեր կյանքը տալով Սո՜ւրբ նպատակին, Քանի՜սը Ձեզնից էլ տուն չդարձավ Ու զոհվեց հանուն Մեծ Հաղթանակի:
Այդ Հաղթանակը գալո՛ւ է, Տղե՛րք, Մե՛նք ենք անպայման վերջում խնդալու, Թուրքը հայ հողից չի՛ ստանալու բերք, Մեր արեգակը չի՛ խավարելու:
Դուք չմահացա՛ք, այլ անմահացա՛ք՝ Ձեզնով գրելով պատմությունը մեր, Ամե՛ն մեկդ մի սա՛ր էր ու կածա՛ն, Ամե՛ն մեկդ՝ նո՛ր հույսի ապավե՛ն:
Ձեր կյանքի գնով կյանքե՛ր փրկեցիք, Որ խաղա՜ղ լինի երկինքը եռուն, Որ մեջքը մնա սերունդների ձի՛գ, Երբ կարիք լինի նորի՛ց կռվելու:
Փա՛ռք Ձեզ, հերոսնե՛ր՝ զոհությամբ վսեմ, Փա՛ռք Ձեր քաջարի ոգուն հաղթակա՛ն, Հայի վերելքը դեռ շա՜տ կլսեն, Ուրեմն՝ Կեցցե՛ Հայոց Ապագան:
© Առլեն Շահվերդյան