• Ներսեհ

Ավետիք Իսահակյան «Շղարշ-ամպերն երկինքն առած»


Շղարշ-ամպերն երկինքն առած,

Լուսնակն անդորր կշողա,

Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,

Նուրբ եղեգը կդողա:

Արագիլը` մենակ ու լուռ,

Եղեգնի մոտ կքայլե.

Կմտորե` խոր ու տխուր,

Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած`

Սիրտս անուշ կթախծի.

Եվ անուրջում միտքս թաղված`

Քունն աչերիս կհանգչի...


© Ավետիք Իսահակյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում