
Ներսեհ
Արամայիս Սահակյան «Շիրազ»

Ազգի սիրված սիրերգակը
Ծննդավայր այցելեց,
Եվ մոր տված թաշկինակը
Արփաչայի մեջ նետեց:
- Ո՞ւր ես նետում թաշկինակը,-
Բանաստեղծին ասացին,-
Մայրիկիդ սուրբ հիշատակը
Պահիր քեզ մոտ առանձին:
- Մայրիկիս սուրբ թաշկինակը
Թող Վանա ծով ուղարկվի,
Որ դրանով հին Երկիրը
Իր արցունքները մաքրի...
© Արամայիս Սահակյան