top of page
  • Writer's pictureՆերսեհ

Արտաշես Հարությունյան «Առաջին սեր»


Անբիծ, մաքուր ձյունին վրա

Եթե կալյակ մ՚արյուն կաթի․

Ձյունն անբասիր՝ կսարսռա

Ճերմակության մեջ իր կաթի։


Ու ծաղիկ մը, աստըղ կարմիր,

Կծլի հոն, ճերմակին մեջ,

Վիրավոր է ձյունն անբասիր՝

Տաք ու խորունկ վերքով մ՚անշեջ։


© Արտաշես Հարությունյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page