top of page
  • Writer's pictureՆերսեհ

Բագրատունի - Աշուն է նորէն

Աշուն է նորէն

Աշուն է նորէն: Բաց պատուհանէս՝

Կը նայիմ խաղաղ ծառերուն տրտմած,

Որոնք թեւերնին հովերուն տըւած

Կարծես կը փնտռեն յոյսերնին կորած:


Աշուն է նորէն: Կը նայիմ այնպէս՝

Ինչպէս ծառերն այս տրտում, մերկացած,

Երազներուս վառ ու խնդումերես,

Որոնք անցեալին թողի՛ն զիս անդարձ...:


Երազներն իմ վառ, երէկ էի ես՝

Ձեզմով յուսավառ, ծառ մշտադալաչ...

Այսօր՝ մերկացած ու տրտումերես,

Կը նայիմ հեռո՜ւն... անձկութեամբ հազար:


Աշուն է նորէն: Խաղաղ, անընկեր,

Բաց պատուհանիս ետեւ ես կանգնած

Կը նայիմ երկինք... երկի՛նք կ'անձրեւէր

Արցունքները իր աշնան վաղահաս...:


© Բագրատունի

7 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page