• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Այսօր Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի ծննդյան օրն է


Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոն-կոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երե-խաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։

1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշ-տում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։

Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց...

1921 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղա-քացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկ-վում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկ-վում է Բուրժա (գտնվում է Փարիզի մոտակայքում)՝ ավիացիոն 34-րդ գունդ։ 1923 թվա-կանի հունվարին ենթարկվում է ավիավթարի. նա ստանում է գանգուղեղային վնաս-վածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով՝ նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Լյուֆտվաֆֆեի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է կործանել Անտուան դը Սենտ-Էքզյու-պերիի ինքնաթիռիը։ Նա ասել է, որ չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Էքզյուպերիի ամենայատնի ստեղծագործությունը «Փոքրիկ իշխան»-ն է։ Փոքրիկ իշ-խանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորու-թյուն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում