top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Այսօր գիրք նվիրելու օրն է


Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության հանգուցյալ նախագահներից Լևոն Ա-նանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կա-ռավարության որոշմամբ։ Տոնի առթիվ ամեն տարի անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցում-ներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մար-

զային և համայնքային գրադարանների միջև։

Փետրվարի 19-ը նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն խառնված իր ժամանակների ա-մենօրյա կյանքի հետ: Թումանյանը երի-տասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որն այդ շրջանում հայ մշակու-թային կյանքի կենտրոնն էր:

1899 թվականին Թումանյանը Թիֆլի-սում հիմնեց «Վերնատուն» գրական ա-կումբ-խմբավորումը, որի մշտական ան-դամները դարձան մի շարք հայ մտավո-րականներ՝ Ղազարոս Աղայանը, Ավե-տիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերե-նիկ Դեմիրճյանն ու Նիկոլ Աղբալյանը։ «Վերնատանը» քննարկվում էին գրականությանն առնչվող մի շարք հիմնահարցեր՝ գրողի և քննադատության կապի, գրականության տե-սության և վերջապես գրական ընթացիկ կյանքի վերաբերյալ։

Հովհաննես Թումանյանն ուներ երեք կեղծանուն․ առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: Հետո` Ցեղասպա-նութան ժամանակ, ստացավ ևս երկու տիտղոս․ մեկը՝ Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոց-ներ, հիվանդանոցներ: Եվ մյուսը` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կա-թողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց՝ իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page