top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Այսօր հայկական զինված ուժերի կողմից Բերձորի (Լաչին) ազատագրման օրն է


Արցախի Հանրապետության Քաշաթա-ղի Բերձոր (բնակավայրի ադրբեջանա-կան անունը Լաչին է) քաղաքը ներկա-յում գտնվում է Ռուսաստանի Դաշնու-թյան զինված ուժերի խաղաղապահ զո-րամիավորման վերահսկողության ներ-քո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համար-վում է Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։

1992-ի մայիսյան այս օրերին հայկական ուժերը Շուշիից և Գորիսից շարժվեցին դեպի Լաչինի միջանցք: Շուշիի պարտությունից հոգեբանորեն ջախջախված ադրբեջանական ուժերը առանց կատաղի մարտերի թողեցին Լաչինն ու շրջակա գյուղերը: Չորս կող-մերից շրջափակված Արցախի և Հայաստանի միջև հաստատվեց մարդասիրական մի-ջանցք` կյանքի ճանապարհ:

Արցախյան պատերազմի երեք տարիների ընթացքում հայկական ուժերի հաղթանակ-ների շարքում, զարմանալիորեն, պատշաճ կերպով չի հիշատակվում և նշվում Բերձորի (Լաչինի) առումը: Մինչդեռ դա ոչ միայն ռազմական և ռազմավարական հաղթանակ էր, այլ առաջին հերթին` հոգեբանական, գաղափարական ու համահայկական: Չէ՞ որ 1988-ին արցախյան շարժումն սկսուեց ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարով, իսկ միացում չէր կարող լինել, եթե չլիներ Լաչինի առումը:

Լաչինի առումից ամիսներ առաջ այնտեղ, ինչպես նաև Քարվաճառ (Քելբաջար) է այցելում ամերիկացի լրագրող Թոմաս Կոլցը: «Զարմանալիորեն այնտեղ խոսում էին քրդերեն, այլ ոչ թե «ադրբեջաներեն»,- իր գրքում գրում է Կոլցը:

Զարմանալու բան իրականում չկա, քանի որ ավելի քան երկու հարյուրամյակ, մինչև 1992-1993 թվականները, բնակվում էին գերազանցապես քրդեր:

1923 թվականին Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլուի շրջան-ների տարածքներում ձևավորվեց Կարմիր Քյուրդիստանը: Հենց նույն տարում ձևա-վորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այսպիսով, քարտեզը այնպէս գծուեց, որ Արցախն ու Հայաստանը չունենան ընդհանուր ցամաքային սահման: Կարմիր Քյուր-դիստանը շուրջ 7 կիլոմետր ցամքային ճանապարհով միմյանցից հեռացրեց Հայաստանն ու Արցախը:

1930-ին Կարմիր Քյուրդիստանը լուծարվեց: Խորհրդային տարիներին Հայաստանը և Արցախը միմյանցից բաժանված մնացին Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի և Զանգելա-նի շրջաններով:

Հայաստանն ու Արցախը վերամիավորվեցին 1992-ի մայիսյան այս օրերին: Սակայն, ինչպես տեսանք, մեր քաջ մարտիկների թափած արյունը գրոշի արժեք չունեցավ Հա-յաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում, նոյեմբերի 9-ին վերջինս, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ստորագրեց համաձայնագիր, որով Քա-շաթաղի շրջանը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը հայաթափվեցին, իսկ քաղաքը 2020 թվա-կանի դեկտեմբերի 1-ից անցավ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղա-պահ զորամիավորման վերահսկողության ներքո։

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page