• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Այսօր Հրայր Դժոխքի մահվան օրն է


Հրայր Դժոխքը 1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտ-պանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաու-շը։ Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթա-նակը։

1893 թվականին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրա-հայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համ-բարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։ Հրայրը հնչակյան կուսակցության հիմնա-դիրն էր Սասունում և Տարոնում։

1894 թվականի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայ-թայթելու։ Նրան Հնչակյան կուսակցության Կարսի կոմիտեն մերժում է զենք տալ։ Հրայրին դուր չի գալիս հնչակյանների քաղաքա-կանությունը, որոնք միմիայն ցուցադրական ապստամբություն էին կատարում, որպես-զի գրավեն արտասահմանյան իշխանության ուշադրությունը։

Հրայրին մասնակի չափով օգնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշնակ-ցականների մոտեցումը Արևմտյան Հայաստանում ծավալվող պայքարի վերաբերյալ լրիվ այլ էր։ Նրանք կողմ էին վրիժառությունների և ֆիդայական շարժումների դադարեց-մանը և միասնական պայքարի ծավալմանը։ Դա մոտ էր Հրայրի պատկերացումներին և ֆիդայապետը դառնում է դաշնակցական։

Հրայրը շատ քիչ զենք կարողացավ հայթայթել և որոշեց գնալ Օսմանյան կայսրությանը հարակից երկրներ, որտեղից նա ուզում էր նոր կռվող ուժեր, զենք ու զինամթերք բերել։ Հրայրը գիտակցում էր, որ Արևմտյան Հայաստանի պայքարի համար պետք է մարտնչեն հենց տեղի զավակները, որոնք, հակահայկական իշխանությունների հետ ժամանակին բախվելով, հայտնվել էին արտասահմանում։

1895 թվականին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ վերադարձել Հայաստան։ Երիտասարդների կազմում էին Անդրանիկ Օզանյանը, Աղբյուր Սերոբը և Սեպուհը։ Վերջիններս Հրայրի հորդորով անցել են ՀՅ Դաշնակցության շարքերը։

Սասունում Հրայրը գործակցել է Թաթուլի (Արամ Արամյան) հետ։ 1896 թվականի հուլիսի 2-ին Բասենի Իշխու գյուղում մատնությամբ ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ։ Ձերբակալել էին նաև Թաթուլին։ Հրայրն ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը` 1899 թվականին կախաղան բարձրացվել։ 1904 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ 1904 թվա-կանի ապրիլի 13-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղ-ղությամբ, Հրայրն ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը։

Կռվում Հրայրը նկատում է, որ Սեպուհը վիրվավորվել է և նետվում է վերջինիս օգնու-թյան։ Սեպուհը փորձում է համոզել Հրայրին, որ վերադառնա, բայց Հրայրը Սեպուհին ծանր դրության մեջ միայնակ չի թողնում։ Հրայրն ի պատասխան ասում է. «Կամ կսպան-վիմ, կամ քեզ էլ ազատելուց հետս կտանեմ»։ Նա կարողանում է Սեպուհին դուրս հանել մարտադաշտից, բայց մահացու վիրվավորվում է ճակատից և ընկնում մարտի դաշտում։

Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու բակում` Աղբյուր Սերոբի կողքին։

  • Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա։

Հրայր Դժոխք

2 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում