Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Այսօր Օրհան Փամուքի ծննդյան օրն է

Այսօր, հունիսի 7-ին է ծնվել չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օր-հան Փամուքը: Փամուքը հայտնի է Հայոց ցեղա-սպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանություններից և ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։ Նրա վեպերը թարգմանվել են 50-ից ավել լեզուներով, և տպագրվել են շուրջ 100 երկրներում:
Փամուքի գրականության հիմնական թեման Թուր-քիայի ներքին կյանքն է, թուրք ժողովուրդը և թուրք մարդը, Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստո-նեության, ավանդապահության, հետամնացության և առաջադիմության հակամարտությունը։ Իր ստեղծագործություններում Փամուքն օգտագործում է արևմտյան գեղագիտական ու փիլիսոփայական կոնցեպտներ, արևելյան գեղարվես-տական սկզբունքներ, դիմում սուֆի միստիկների, այլաբանությունների, համեմատում, հակադրում և փորձում ընդհանրացնել իսլամի և քրիստոնեության, Արևմուտքի և Արևելքի կրոնափիլիսոփայական, գեղագիտական և կենսահայեցողական մոտեցում-ներն ու սկզբունքները։
Փամուքի վեպերը հայ ընթերցողների շրջանակներում մեծ հետաքրքրություն են առա-ջացրել, քանի որ նա իր ստեղծագործություններում շատ է անդրադառնում հայերին, ինչպես նաև նա համաշխարհային ժամանակակից գրականության լավագույն վիպա-սաններից մեկն է համարվում:
Հայերեն թարգմանվել են Փամուքի վեպերից չորսը:

Ձյունը» (Kar) վեպը արևելյան և արևմտյան քա-ղաքակրթությունների հակասությունների և նմա-նությունների պատկերումն է: Այն Փամուքի՝ հա-յերեն թարգմանված առաջին վեպն է: Երբ դիմել են հեղինակին հայերեն թարգմանության հեղի-նակային համաձայնություն ստանալու համար, նա հրաժարվել է հոնորարից՝ ասելով, որ այս թարգմանությունը հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնման շատ կարևոր քայլերից է:
Վեպի գործողությունները ծավալվում են 1990-ականներին Կարս քաղաքում: Գլխավոր հերոսը պոետ է՝ Կա անունով: Նա ապրում է Գերմանիա-յում, եկել է Կարս, որտեղ առատ ձյուն է տեղում, որտեղ ապրում է Իփեկը, որտեղ հայերն էին նախկինում ապրել, որտեղ հնարավոր է երջանիկ լինել, որտեղ կարելի է բանաստեղ-ծություններ գրել…
Որոշակի խորհրդանշական կապ գոյություն ունի վեպի հերոսի անվան` Կա, ձյան թուրքերեն անվանման` kar, և գործողության վայրի` Կարս քաղաքի անվանումների միջև:

«Իմ անունը Կարմիր է» (Benim Adım Kırmızı) վեպի համար Օրհան Փամուքը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում։ Գլխավոր հերոսները Օս-մանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչ-ներ են։ 59 գլուխներից յուրքանչյուրն առանձին-առանձին պատմում է տարբեր մանրանկարիչների մասին: Դրանք վերնագրված են՝ «Իմ անունը … է», կամ՝ «Ես … եմ» տողերով:
Վեպը թարգմանվել է 24 լեզվով:
«Սև գիրքը» (Kara Kitap) վեպը գրվել է 1985-1989 թվականներին: Այն բաղկացած է երկու մասից և վերջաբանից: «Սև գիրքը» ներկայացնում է Ստամ-բուլի Նիշանթաշ թաղամասում Շեհրիքալփ կոչվող տանը ապրող ավանդապահ մի ընտանիքի զավակների` երկու

եղբայրների (Մելիհի և եղբոր) ժառանգների պատ-մությունը: Վեպի գլխավոր հերոս Գալիփը, որոնելով կորած կնոջը, ոտնատակ է տալիս ամբողջ Ստամ-բուլը, և նրա որոնման յուրաքանչյուր կանգառ դառ-նում է նրբագեղ գործվածքի նմանվող այդ պատմու-թյան հերթական գույնը:
Վեպը հայերեն լույս է տեսել 2017 թվականին:
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» (Kırmızı Saçlı Kadın) վեպը պատմում է Ստամբուլին մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում տեղի ունեցող դեպքերի մա-սին: Վեպի գլխավոր հերոսը մի երիտասարդ է, որը սիրահարվում է թափառաշրջիկ թատրոնի մի դերա-սանուհու՝ խորհրդավոր կարմրահեր մի կնոջ, որն ամեն գիշեր մի խումբ մարդկանց պատմում է տա-րօրինակ պատմություններ և ավանդություններ:
Տղան 30 տարի անց նորից հանդիպում է կարմրահեր կնոջը, որի հանդեպ սերը վառ էր պահել սրտում…

Այսօր գրականության գլխավոր անելիքը պետք է լինի ժամանակակից մարդկության հիմնական մտավախությունները պատմելը և ուսումնասիրելը, դրանք են՝ լուսանցքում հայտնվելու վախը, անկարևոր լինելու վախը, այդ վախերով պայմանավորված՝ անարժե-քության զգացողությունները, կոլեկտիվ նը-վաստացումները, խոցելիությունները, լռու-թյունը, դժգոհությունները, զգայունությու-նը, երևակայական վիրավորանքներն ու ազ-գայնական սնապարծությունը։
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ