top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի Ծննդյան օրն է


Այսօր, Փետրվարի 5-ին լրանում է եր-ջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան 64-ամյակը:

Հայ երգարվեստում Ֆլորա Մարտիրոս-յանն ունեցել է իր բացառիկ դիրքն ու դե-րը: Նա իր հոգեթով ձայնով, երաժշտա-կան արվեստի մշակմամբ ու կատարո-ղական բացառիկ վարպետությամբ գե-րել էր հավասարապես բոլորին:

Ֆլորան ի վերուստ օժտված էր մարդկանց սրտերին խոսող բացառիկ ձայնով ու երգելու տաղանդով, որով էլ երեսուն տարի ոգեղեն սնունդ բաշխեց իր համակիրներին: Բաշ-խեց՝ իրեն շնորհված աստվածային պարգևը հայ երգին ծարավ բոլոր մարդկանց և մշտապես երախտապարտ եղավ Աստծուն՝ երգելու այդ մեծ շնորհն իրեն տալու համար:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին, Գյումրիում: Հայրը մարզիկ էր, իսկ մայրը՝ շնորհալի ձայն ուներ: Չորս զավակներից կրտսերն էր: Դեռ դպրոցական տարիներից կանոնավորապես հետևել է իր ձայնին և ավարտել Գյումրիի «Արմեն Տիգ-րանյանի» անվան երաժշտական դպրոցը:

1973 թ. 16-ամյա Ֆլորան մասնակցել է «Գարուն 73» մրցույթին և տիրացել առաջին մրցանակին: Ապա երաժշատական կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխ-վել է Երևան:

1978 թ. մասնակցել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային երգի փառատոնին և արժանացել մրցանակի, որին հետևել են բազում նվաճումներ՝ աշխարհի վաթսուն երկրներում համերգային ելույթների արժանացնելով հայ երգի «դիցուհուն»: Այդ շրջանում Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» երգի նրա կատարումը սիրվեց հանդիսա-տեսի կողմից և 15 տարի շարունակ հռչակվեց տարվա լավագույն երգ:

1989 թ. ամուսնացել է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և ունեցել երկու երեխա: 1991-ին ընտանիքով տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր չորս տարի ման-կավարժական և ստեղծագործական գործունեություն ծավալելուց հետո, Ֆլորան 1995-ին վերադարձել է Հայաստան՝ միաժամանակ հայրենիքում իր երաժշտական գործունե-ությունը շարունակելու որոշմամբ և 1997-2001 թվականներին ղեկավարել է Գյումրիի «Արմեն Տիգրանյանի» անվան երաժշտական դպրոցը:

2002 թ. Լոս Անջելեսի և Բըրբանք քաղաքներում Ֆլորա Մարտիրոսյանը հիմնել է «Կոմի-տասի անվան երաշտական դպրոցները», որոնք անմիջապես մեծ ժողովրդականություն և ամերիկյան ճանաչում են բերում նրան:

2006-2007 թվականներին նախաձեռնել և Հայաստանում իրագործել է «Կոմիտաս» Հա-մահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել են շուրջ 2000 հայ երեխաների՝ Հայաստանից և այլ երկրներից:

2007-ին Լոս Անջելեսում Ֆլորան հիմել է «Artists for peace» ­Բարեգործական հիմնա-դրամը: Հիմնադրամի նպատակն էր ի մի բերել աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներին, հոլիվուդյան գերաստղերին և արվեստի ուժով իրենց ձայնը միացնել ինչպես թուրական պետության գործադրաց Հայոց ցեղասպանության, այնպես էլ աշխարհում կատարված ու շարունակվող նման ոճրագործություններին Ո՛Չ «Այլևս երբե՛ք» պատգամը փոխան-ցելու համար:

2012 թ. նոյեմբերի 20-ին, 56 տարեկան հասակում ավարտվեց հայ երգի դիցուհու գե-ղարվեստական եռուն կյանքը, երբ լեղապարկի սովորական վիրահատությունից հետո առաջ եկան բարդություններ և հայ ժողովրդից խլեցին անմոռանալի ձայնն ու ոգեշունչ երգը սիրելի Ֆլորայի՝ անավարտ թողնելով նրա ուխտը.

— «Իմ ոչ մի հա­մերգ ես հենց այն­պես չեմ ա­րել. մի բա­նի պի­տի ծա­ռա­յեն: Իմ վեր­ջին տա­րի­նե­րի հա­մերգ­նե­րը նվի­րված են ե­ղել մի սրբա­զան ծրագ­րի` ­Հա­յոց ­ցե­ղաս­պա­նու­թյա­նը: Ես հավա­տում եմ, որ աշ­խար­հը ճա­նա­չե­լու է ­Հա­յոց ­ցե­ղաս­պա­նութ­յան փաս­տը: Ա.Մ.Ն.-ում հա­մերգ եմ կազ­մա­կեր­պել, և թեկուզ այդ երկ­րի նա­խա­գահն այդ­պես էլ չի ար­տա­բե­րում «­Ցե­ղաս­պա­նու­թյուն» բա­ռը, բայց Ս­թի­վի Ո­ւան­դե­րի նման եր­գիչն էր ե­կել հա­մեր­գին:

«­Մին­չև վեր­ջին շունչս պայ­քա­րե­լու եմ ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հա­մար»:

7 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page