• Ներսեհ

Գիտե՞ք, թե,,, Անապատականները...


Անապատականները կրոնական մղու-մով ու հավատքով աշխարհիկ կյանքից հրաժարված և ասկետիկ կյանքով ապ-րող անձինք են, որոնք հիմնականում ապրում են մարդկանցից հեռու վայրե-րում, քարանձավներում և այլն:

Անապատական կյանքով ապրելը բնո-րոշ է հինարևելյան կրոններին՝ բրահ-մայականությանը, բուդդայականությա-նը: Բուդդայականության հիմնադիր հա-մարվող Սինդհարտա Գաուտաման ասկետիկ կյանքով ապրելուց հետո հասավ կա-տարելության ու դարձավ Բուդդա-լուսավորյալ:

Քրիստոնեական եկեղեցում ճգնավորության, անապատականության ու ասկետիզմի հայր է համարվում Անտոն անապատականը կամ ճգնավորը, ով կատարելության հասնե-լու ձգտումով 20 տարի շարունակ ճգնելով անապատում՝ հիմք է դնում ճգնավորական կյանքին ու կենցաղին: Քրիստոնեության մեջ աշխարհիկ կյանքից հրաժարվելը, մարմ-նական ցանկությունների զսպումը մշտապես բարձրագույն կատարելության հասնելու ճանապարհ է համարվել, և այդ ճանապարհը բռնած անձանցից շատերը հետագայում սրբադասվել են եկեղեցու կողմից: Քրիստոնեական եկեղեցում վանականներն ապրել են առանձնացված վանքերում, վանական համալիրներում ու հանդիսացել են մաքուր հա-վատքի պաշտպաններ, հրաժարվել են աշխարհիկ հաճույքներից ու վայելքներից, զար-գացրել են գիտությունը, մատենագրությունը ու պահպանել իրենց հայրերի ուսմունքը:

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում