top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Անգլիկան եկեղեցին


Անգլիկան եկեղեցին քրիստոնեական դավա-նանք է, որը պաշտոնապես հիմնադրվել է Ան-գլիայում 16-րդ դարից: Անգլիկան եկեղեցին բողոքական հիմնական ուղղություններից մեկն է, որը Անգլիայի պե-տական եկեղեցին է: 1534 թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թա-գավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկե-ղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբե-րությունները Վատիկանի հետ, բռնագրավվե-ցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները, այրվեցին սրբապատկերներ ու ոչնչացվեցին բազմաթիվ մասունքներ: Անգլիկան եկեղեցին վերացրեց բարձրաստիճան հոգևորականների ամուսնության արգելքը, իսկ հետագայում կանայք ևս իրավունք ստացան բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու:

1571թ. հաստատվել է Անգլիկան եկեղեցու 39 հոդվածներից բաղկացած Հավատո հան-գանակը: Անգլիկան եկեղեցին յուրահատուկ միջանկյալ տեղ է զբաղեցնում կաթոլիկու-թյան և բողոքականության միջև: Այն ընդունում է բողոքականների անձնական հավա-տով փրկության սկզբունքը և եկեղեցու փրկիչ ուժի մասին կաթոլիկյան մոտեցումը:

Անգլիկան եկեղեցին պահպանեց եկեղեցական հիերարխիան և շքեղ պաշտամունքը: Անգլիայում գործում է երկու եկեղեցական կենտրոն՝ Քենթրբերիի ու Յորքի: Քենթրբերիի արքեպիսկոպոսը եկեղեցու պրիմաս-առաջնորդն է:

18 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում