top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Աշտիշատի եւ Եփեսոսի ժողովները


435 թվականին Աշտիշատ ավանում հա-վաքված երկրորդ եկեղեցական ժողովը կաչվում է Աշտիշատի եկեղեցական ժո-ղով։

Երրորդ ժողովը գումարվել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշ-տոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի (431 թ.) որոշում-ները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայոց մարզպանությունում տա-րածվող նեստորականության հետ կապ-ված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանության օրինակը և ներկայացրել ժո-ղովին։ Ժողովը նախ ընդունել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովի դավանական որոշում-ներն ու վեց կանոնները, ապա զբաղվել նեստորականության խնդրով։ Եփեսոսի ժողո-վում բանադրված նեստորականները, Բյուզանդական կայսրությունում հալածվելով, ամ-րապնդվել էին Սասանյան Պարսկաստանում, որտեղ շուտով նեստորականությունը հռչակվել է Պարսից եկեղեցու պաշտոնական դավանանք։ Նեստորի կողմնակիցները եռանդուն գործունեություն են ծավալել նաև Հայոց մարզպանությունում նեստորակա-նության հիմնադիր հայրեր համարվող Դիոդորոս Տարսոնացու և Թեոդորոս Մոպսուես-տացու գրվածքները թարգմանել են հայերեն, ասորերեն, պարսկերեն և տարածել։ Մալաթիայի Ակակիոս և Եդեսիայի Ռաբուլաս եպիսկոպոսները գրով զգուշացրել են Հա-յոց կաթողիկոսին, եպիսկոպոսներին ու նախարարներին չընդունել հերձվածող և նես-տորական վարդապետության ուսուցիչ Մոպսուեստացու գրքերը։ Մինչդեռ Կիլիկիայի եպիսկոպոսներն ամբաստանել են Ակակիոսին և Ռաբուլասին՝ նրանց այդ վարվելա-կերպը համարելով ոչ ճշմարիտ և անձնական վրեժխնդրությունից մղվող արարք։ 435 թ.-ի ժողովը որոշել է դիմել Կ․ Պոլսի Պրոկղ պատրիարքին և կաթողիկոսի թղթով ու Մոպ-սուեստացու գրվածքներով նրա մոտ ուղարկել երեցներ Ղևոնդին ու Աբելին՝ կամենալով պարզել ճշմարտությունը։ Պրոկղը նույն թվին Անտիոքի Հովհաննես պատրիարքի նամա-կի հետ ուղարկել է նեստորական վարդապետությունը դատապարտող և եփեսոսյան դավանությունը պաշտպանող իր պատասխան թուղթը, որն էլ ընդունել են հայերը։ Աշտիշատի 435 թ.-ի ժողովը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանում նեստորա-կանությունը պաշտոնապես մերժելու և կյուրեղ-եփեսոսյան դավանության դիրքերի վրա կանգնելու գործում։

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page