top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Ապաշխարություն


Աստծու նախախնամությամբ մեզ վի-ճակվել է ապրել 21-րդ դարասկզբին: Դա մի ժամանակաշրջան է, երբ համաճա-րակի պես տարածվել են բազմահնար մոլորություններն ու անաստվածությու-նը: Մերժվում է քրիստոնեական ոգին, ծավալվում՝ մեղքի, մոլությունների և անբարոյականության գովազդը: Իրա-կան, բարձր արժեքները փոխարինվել են կեղծ, խաբուսիկ, պատրանքային երևույթներով: Խղճի ազատության և մարդու իրավունքի քողի տակ թույլատրվում և ըստ ամենայնի պաշտպանություն են գտնում մարդուն ակնհայտորեն դեպի աստվածամերժություն, դեպի հավիտենական կորուստ առաջնորդող գաղափարախոսություններ, արարքներ, ծրագրեր: Եվ այլևս կարիք չեն զգում գաղտնի և ծածուկ գործելու հակաքրիստոսին կարոտով սպասող և նրա գալուստը փութաջանությամբ նախապատրաստող Խաչի և Խաչյալի թշնամիները: Մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերակայում են զուտ նյութական և մարմնա-կան արժքները: Այդ աշխարհը չունի հավիտենականության հոգևոր խորությունը, այստեղ կան միայն մարդկային կրքերի ու զգայական կապվածությունների լայնություն և բարձրություն:

Եվ այս ամենն ինչ-որ չափով թափանցում է ժամանակակից քրիստոնյայի հոգու մեջ և ազդում նրա սրտի վրա: Մենք արդեն այն նույն քրիստոնյաները չենք, ինչպիսին մեր նախնիներն էին՝ ուղղահավատ, երկյուղածությամբ ու սիրով, խոնարհությամբ ու հույ-սով խանդավառ, համբերատար ու հյուրասեր, ողորմած ու գթասիրտ... Չկան մեծ հոգևոր սխրանքներ, չեն երևում սուրբեր, դժվարությամբ են գտնվում նմանվելու ար-ժանի օրինակներ: Այս բոլորը մեր փրկության խնդիրը դարձնում է չափազանց բարդ մի գործ:

Մարդու փրկության առաջնահերթ պայմանը բոլոր ժամանակներում եղել է արժանա-վայել ապաշխարությունը՝ իր պտուղներով: Այն սկիզբն է ողջ հոգևոր կյանքի, հաստա-տուն հիմքը, բարոյական ուղղիչ միջոց է, որը պետք է կատարեն աշխարհականները, աբեղաներն ու քահանաները մեղսավոր մտքերի ու արարքների համար:

Ապաշխարել հնարավոր է որոշակի ծիսական գործողությունների միջոցով, որոնց շար-քին են դասվում պասը, աղոթքները, ուխտագնացությունը սուրբ վայրեր և այլն:

Հայ առաքելական եկեղեցու ապաշխարությունը տեղի է ունենում հավաքական եղա-նակով ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, որտեղ գործում է անհատական ապաշխա-րություն ինստիտուտը, և յուրաքանչյուր հավատացյալ կարող է ապաշխարհել առանձին քահանայի մոտ: Ապաշխարության ժամանակ արտահայտված մտքերը քահանան պար-տավոր է գաղտնի պահել:

Եվ վերջում՝ ապաշխարել բառը գրվում է առանց «հ»-ի:

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page