Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Առաջին Եվրոտեսիլը

«Եվրատեսիլ» երգի մրցույթը Եվրատե-սիլի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել 1956 թվականի մայիսի 24-ին Լուգանոյում (Շվեյցարիա), մի փոքրիկ՝ Տեատրո Կուրսաալ անվանու-մով դահլիճում։
Առաջին մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեյցարիան ներկայացնող Լիզ Ասսիան իր «Refrain» երգով։
Եվրոպական հեռարձակողների միության անդամները 1955 թվականին, Մոնակոյում հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր գաղափարներ կազմակերպելու մի համա-եվրոպական երգի մրցույթ, ոգեշնչված լինելով իտալական երաժշտական Սան Ռեմո փառատոնից։ Այս հանդիպումից հետո ծնվեծ Եվրատեսիլ երգի մրցույթը։ Որոշվեց անցկացնել առաջին մրցույթը հաջորդ տարի Շվեյցարիայի Լուգանո քաղաքում։
Թույլատրվում էր միայն անհատական կատարումներ։ Բոլոր երկրները պարտավոր էին կազմակերպել իրենց մասնակիցներին ընտրությունը ազգային հեռուստատեսությամբ։ Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Դանիան բաց թողեցին առաջին մրցույթը այն պատ-ճառով որ ուշ կազմակերպեցին իրենց ազգային ընտրությունը։ Այդ տարի հեռուստատե-սությամբ չցուցադրվեց քվեարկության արդյունքները ուղղակի գլխավոր ժյուրի Ռոլֆ Լիբերմանը բեմ բարձրացավ և հայտարարեց հաղթողի անունը իսկ մնացած մասնա-կիցների արդյունքները մնաց անհայտ, և հետևաբար նրանք զբաղեցրեցին երկրորդ հորիզոնականը։
Միակ դեպքն էր մրցույթի պատմության մեջ, երբ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկա-յացնել է ոչ թե մեկ այլ երկու երգ։ Նաև միակ դեպքն էր, երբ յուրաքանչյուրը կարող էր քվեարկել իր երկրի օգտին։ Բացի այդ Շվեյցարիայի ժուրիին թույլ էր տրվել քվեարկել նաև Լյուքսեմբուրգի պատվիրարկության անունից։
Երկու ժյուրիի անդամներ բոլոր մասնակից երկրներից մեկնեցին Լուգանո իրենց ձայնը գաղտնի տալու երգերի համար, չնայած Լյուքսեմբուրգի ժյուրիի անդամները չկարողա-ցան մեկնել Լուգանո։ Քվեարկության համակարգը այս մրցույթում թույլ էր տվել ժյու-րիներին քվեարկել ցանկացած մրցակից երգի օգտին, այդ թվում, սեփական երկրի օգ-տին։ Բացի այդ ԵՀՄ-ի կողմից Շվեյցարիան ստացավ թույլտվություն քվեարկել Լյուքսեմ-բուրգի կողմից։ Այս համակարգը երբեք չի կրկնվել։