top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Առաջին տիեզերագնացությունը


Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (1934–1968թթ.)

1961 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայի ժամանակով 09։07 (06։07 UTC) տրվեց «Վոստոկ» տիեզերանավի թռիչքի մեկ-նարկը, որի օդաչու-տիեզերագնացը Յուրի Գագարինն էր։ Տիեզերական հըր-թիռը ուղեծիր բարձրացավ Բայկոնուրի տիեզերական թռիչքների կայանից։ Գա-գարինի կոչի ազդանշանն էր՝ «Մայրի» (ռուս.՝ Кедр)։

«Վոստոկ» հրթիռակրի դուբլիկատը Կ. Է. Ցիոլկովսկու անվան այգում՝ Տիեզերքի թանգարանի տարածքում (քաղաք Կալուգա)

«Վոստոկ» անունը կրող հրթիռի մեկ-նարկի պահին Յուրի Գագարինը բացա-կանչեց՝ «Գնացի՛նք» (ռուս.՝ Поехали!)։

Հրթիռն աշխատեց անխափան կերպով, սակայն ավարտական փուլում չաշխա-տեց ռադիողեկավարման համակարգը, որը պետք է անջատեր շարժիչները մին-չև երրորդ մակարդակի։ Այն աշխատեց միայն տիեզերք բարձրանալուց։ Ուղե-ծրի պարամետրերն էին՝ 327×180 կմ։ Այսպիսի ուղեծրից վայրէջքը միայն «աէրոդինամիկ արգելակման» պայման-ներում կարող էր տևել 20-ից 50 օր։

Ուղեծրից Գագարինը հայտնեց իր զգա-ցողություների մասին, տիեզերանավի վիճակի և դիտարկումների մասին։ Նա իլյումինատորից հետևում էր Երկիր մո-լորակին, Արեգակին, երկրի ստվերոտ մասին, որտեղ գիշեր էր։ Նրան դուր է եկել Երկրի տեսքը, որի մասին իմանում ենք մագնիտոֆոնով ձայնագրածից, որ-տեղ խոսվում է հետևյալի մասին.

Նայում եմ Երկրի վրայի ամպերին՝ կուտակ-կուտակ և դրանց ստվերներին՝ Երկրի վրա։ Գեղեցի՛կ է, գեղեցկությու՜ն... Ուշադրությո՛ւն։ Տեսնում եմ Երկրի հորիզոնը։ Այնքան գեղեցիկ ճաճանչապսակ։ Սկզբից ծիածան Երկրի մակերևույթից սկսվող և դեպի ներքև գնացող։ Այդպիսի ծիածանը անցնում է։ Շա՜տ գեղեցիկ է,- ասում է Գագարինը:

Գագարինը նաև պարզագույն փորձեր էր անցկացնում տիեզերքում՝ խմում էր, ուտում, մատիտով նշումներ անում։ Մատիտը հարևանությամբ դնելով՝ նա նկատեց, որ այն սկսեց վայրկյանական «լողալ»։ Դրանից Գագարինը եզրահանգում կատարեց, որ մա-տիտները և այլ առարկաները տիեզերքում պետք է լավ կապել, որ լողալով չհեռանան։ Իր բոլոր զգացողություններն ու դիտարկումները նա ձայնագրում էր տեղադրված մագ-նիտոֆոնով։

Մինչ թռիչքը՝ աշխարհին անհայտ էր, թե ինչպես կազդի տիերզերքը մարդու հոգեկան ներաշխարհի վրա, ինչպես նա կդրսևորի իրեն, դրա համար հատուկ պաշտպանական համակարգ էր մտածվել, որ տիեզերքում օդաչուն չկարողանար կառավարել տիեզե-րանավը կամ էլ փչացներ սարքավորումները։ Որպեսզի միացվեր ձեռքով ղեկավարումը, նա պետք է բացեր կնքած ծրարը, որի պարունակության մեջ դրված էր թուղթ՝ մաթե-մատիկական հանձնարարությունով, որի լուծումից հետո միայն կիմացվեր տիեզերա-նավը ձեռքով կառավարելու վահանակի կոդը։

Թռիչքի ավարտին տիեզերանավի արգելակման համակարգը կրկին սկսեց գործել. այդ համակարգի հեղինակն է կոնստրուկտոր Ալեքսեյ Իսաևը։ Շուրջ տասը րոպե տիեզե-րանավը անկանոն պտուտակաձև շարժումներ էր կատարում՝ մինչև մտավ մթնոլորտի շերտերի մեջ. շարժման արագությունն էր՝ 1 պտույտ 1 վայրկյանում։ Գագարինը որոշեց չվախեցնել թռիչքի ղեկավարներին (առաջին հերթին Կորոլյովին) և այդ մասին չհայտնեց նրանց։ Երբ տիեզերանավը մտավ մթնոլորտի ավելի խիտ շերտեր, միացնող կաբելները շարքից դուրս եկան և այրվեցին։ Էջքը կատարվեց բալիստիկ հետագծով, այսինքն 8-10-ապատիկ գերաբեռնումով։ Ավելի բարդ էր հոգեբանական լարվածությունը։

7 կմ բարձրության վրա, ըստ նախնական սահմանված պլանի, Գագարինը կատապուլ-տով դուրս նետվեց, որից հետո կապսուլան ու Գագարինը սկսեցին իջնել պարաշյուտ-ներով՝ առանձին-առանձին։ Կատապուլտվելուց հետո Գագարինը գտնվում էր հերմետիկ սկաֆանդրի մեջ։ Սրա մեջ օդաչուն միանգամից չբացեց օդելույզը, որից դրսի օդը ներ-թափանցելու էր սկաֆանդրի մեջ. այդ պատճառով Գագարինը հազիվ փրկվեց խեղդ-վելուց։ Վերջին խնդիրը թռիչքի ժամանակ հանդիսացավ վայրէջքի տեղը։ Եթե ուղիղ իջներ, ապա կբախվեր Վոլգայի սառած մակերևույթին, բայց հմտության շնորհիվ վեր-ջինս պարաշյուտները հեռու տարավ գետից 1.5-ից 2 կիլոմետր հեռու։

Կատարելով Երկրի շուրջը մեկ պտույտ՝ թռիչքի 108-րդ րոպեին, ժամը 10։55։34 տիե-զերանավը ավարտեց թռիչքը։ Իջեցման համակարգի խափանման պատճառով, ըստ նախնական պլանի որոշված հատվածում՝ Ստալինգրադից 110 կիլոմետր հեռու Գագա-րինը չիջավ, այլ վայրէջք կատարեց Սարատովի երկրամասում՝ Էնգելսկի շրջանի Սմե-լովկա գյուղի մոտ։ 10։48 րոպեին մոտակա զենիթահրթիռային ռադիոլոկացիոն կայանը գրանցեց չճանաչված օբյեկտ՝ դա Գագարինի իջեցման ապարատն էր։ Կատապուլտ-վելուց հետո զենիթահրթիռային ռադիոլոկացիոն կայանը (ռադար) գրանցեց միաժամա-նակ երկու օբյեկտներին էլ։

Ըստ այլ վկայությունների, առաջին ականատեսները, որոնք առաջինն են հանդիպել տիեզերագնացի հետ թռիչքից հետո, տեղի անտառապահի կինն էր՝ Աննան (Անիխա-յաթ) Տախտարովան ու նրա վեցամյա թոռնուհի Ռիտան (Ռումիա)։ Շուտով էջքի վայր հասան ռազմական դիվիզիոնի զինվորներն ու տեղացի կոլխոզնիկները։ Զինվորների մի խումբը հսկողության տակ վերցրեց իջեցման ապարատը, իսկ մյուս խումբը Գագարինին տարավ զինվորական տեղամաս։ Այդտեղից Գագարինը հեռախոսով զեկուցեց Հակաօ-դային պաշտպանության դիվիզիոնի հրամանատարին. «Խնդրում եմ հայտնել Ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատարին՝ հանձնարարությունը կատարված է, վայրէջք եմ կատարել նախապես տրված շրջանում, ինձ լավ եմ զգում, վնասվածքներ և կոտըր-վածքներ չունեմ։ Գագարին»:

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում