Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Առաջին տրոլեյբուսը Երևանում

Երևանում տրոլեյբուսներն սկսել են եր-թևեկել 1949 թ.-ի մարտի 18-ից: 1962 թվականից տրոլեյբուսներ են շահա-գործվել նաև Գյումրիում։
1986 թ.-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղի-ների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատու-թյամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առա-վել արդյունավետ էր լարված ուղևորա-հոսքեր ունեցող գծերում։ Տրոլեյբուսը քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտային միջոց է։ Այն էներգիա է ստանում 500–600 վ (սակավ 750 վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից կոնտակտա-յին հաղորդալարի միջոցով։ Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65-70 կմ/ժ ա-րագություն։

Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայու-թյուն, թեթև և անաղմուկ ընթացք, վա-զանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնո-լորտն աղտոտող գազերի բացակայու-թյուն) նկատմամբ, սակայն չի կարող մանևրել ինչպես ավտոբուսը։ Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80-ական թվականներին Գերմա-նիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուս-ներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։