Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,Ավետարանական եկեղեցիները

Ավետարանական եկեղեցները բողոքա-կանությունից անջատված եկեղեցիներ են, որոնք դիմում են միայն նորկտակա-րանային (ավետարանական) բնագրե-րին, ավելի լայնորեն են մեկնաբանում նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հե-տևորդները շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը, սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի հիմնա-կան ու միակ հենք և ակտիվ ավետարա-նականության կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ զար-գացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի բողոքական եկեղեցիները (պրեսբի-տերական ու բապտիստներ) համերաշխության եզրեր գտան մեթոդիստական թևի եկե-ղեցիների (Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ ուղղություն-ները որոշեցին իրենց ջանքերը համատեղել աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում:
Հայ Ավետարանական եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հո-գևորական հանրություն 1846 թ.-ի հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում։
19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստա-նում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930 թթ հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Անդրկովկասում՝ մոտ 4000։
1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ըն-կերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկե-ղեցին ստացել է Հայաստանում պաշտոնապես գործելու իրավունք։ Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի։