Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Արագած լեռը

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է, իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը:
Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյու-սիսայինն է՝ 4090մ, հետո գալիս են Հյու-սիսարևմտյանը՝ 4080մ, Արևելյանը՝ 3916մ և Հարավայինը՝ 3879մ: Ստորոտի եզրագծի երկարությունը 200կմ է: Գագաթների միջև ընկած է 350մ խորությամբ և 3կմ լայնությամբ խառնարանը, որը հարավարևելյան կողմի էրոզիոն բացվածքով կապվում է շրջապատին:
Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գե-ղեցիկ արքայի (որը նույն Արգիշտին է) հետ. Արա + գահ = Արայի գահ: Արագածի լան-ջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադար-յան ճարտարապետության հոյակապ կոթողներ (Ամբերդ, Տեղեր):
Արագածը մասնատվել է ճառագայթաձև տարածվող մի շարք խոշոր հովիտներով՝ Գե-ղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածից բխում են բազմաթիվ սառնորակ աղբ-յուրներ: Ձնհալքը, անձրևաջրերը և աղբյուրները սկիզբ են տալիս բազմաթիվ գետերի՝ Գեղարոտ, Ամբերդ, Նարիշդ, Մանթաշ, Գեղաձոր, Ծաղկահովիտ և այլն: Արագածի վրա գտնվում են մի շարք գեղատեսիլ լճեր՝ Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն:
Արագածում միմյանց հաջորդում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, ալպյան և ձյունամերձ գոտիները:
Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C - +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ:
Մերձգագաթային գոտում ամռանը զով է, լինում են նաև ցրտեր: Ձմեռը երկարատև է, խիստ ու ձնառատ: 0°-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը միջինում տարեկան 220 է: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):
Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ արոտավայրերով: Մարգագետինները լի են անուշահոտ ծաղիկներով՝ մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն: Բարձր լեռնային գոտուն (2800-3400մ) բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը» և ձյունամերձ բուսականությունը: Հարավային լանջին (1800-2300մ) կա փոքրիկ կաղնու անտառ:
Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստա-կը, աղվեսը, գայլը, մողեսները, մասամբ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:
Լեռնազանգվածը հրաբխային լավաներով ծածկված վահանաձև բարձրացում է, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխային կոնը: Հնագույն սառցապատումների ներգոր-ծությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով եզերված սառցա-դաշտային վիթխարի կրկեսի: Դրա հատակում կարելի է հանդիպել մնացուկային սառ-ցադաշտեր:
Արագածի ծագման և հասակի վերաբերյալ կա 2 տեսակետ: Համաձայն առաջինի, այն տարասեռ ծալքաբեկոր հիմքի վրա տեղավորված միոցենի տարիքի խոշոր հրաբուխ է, որի խառնարանի մնացորդները գագաթներն են: Ըստ երկրորդի՝ Արագածը հարավ-ա-րևելյան տարածում ունեցող խոշոր բրախիանտիկլինալ է՝ կազմված օլիգոցենի հասակի հրաբխային ապարներից:
Հարավ-արևելյան լանջին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթնային սարա-վանդի վրա՝ տիեզերական ճառագայթների հետազոտման և բարձրալեռ օդերևութա-բանական կայանները, Մանթաշի հովտում՝ խոշոր ջրամբար: Արդյունահանվում են հրա-բխային ծագում ունեցող բազմաթիվ շինանյութեր՝ տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն:
Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջիկության հետ: Այն հայ ժո-ղովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բա-նաստեղծություններ: