Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Արալեռը

Արալեռը (Արայի լեռը) գտնվում է Հրազ-դան և Քասախ գետերի միջև: Բարձրու-թյունը 2577մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնա-րանով:
Կլիման ցամաքային է: Ստորոտին տա-րածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատներ: Բարձրադիր մա-սերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բա-զալտ և անդեզիտ:
Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ: Տարվա տաք եղանակներին ամբողջ լեռը պատվում է գույնզգույն փարթամ ծաղիկներով: Պա-տահում են բազմաթիվ կենդանիներ: Գագաթի քարքարոտ մասերում, հատկապես շատ են թունավոր օձերը:
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Ասորեստանի թա-գուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա-լեռի ստորոտում: Իսկ թագուհին դիրքավորվել էր Հատիսի լանջին:
Համաձայն լեգենդի` Արալեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակա-տամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրցքին դրած, պառկած մարդու:
Գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածում, որը կոչվում է նաև «Աքլո-րաքար», ժայռի մեջ է խորանում մի քարանձավ, որը անվանում են Կույս Վարվարայի անապատ: Այցելուների մոտ սարսուռ է անցնում, երբ պատկերացնում է, թե ինչպես է ինքնազոհ կույսը գիշերել այդ բարձրության վրա` միայնության մեջ` կայծակների ու հողմերի վտանգի կողքին: Սուրբ Վարվարայի քարանձավը կոչվում է նաև Ծաղկավանք: Իսկ քարանձավից բխող ջուրը բուժող հատկություն ունի:
Արալեռի հետ կապված է ևս մի ավանդապատում: Ասում են, որ երբ Հռիփսիմե և Գա-յանե կույսերը փախչում էին արքայական զինվորներից, նրանք խնդրում են մի հովվի, որ նա ապահով ուղղություն ցույց տա: Հովիվը կատարում է խնդրանքը, սակայն ամբողջը պատմում է զինվորներին: Այդ նույն վայրկյանին, հովիվը` իր հոտի հետ միասին, քա-րանում է: