Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Արարատ (Մասիս) լեռը

Արարատը Հայկական լեռնաշխարհի ա-մենաբարձր լեռն է (5165 մ): Այն մեկու-սացված լեռնազանգված է: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Հարաբերական բարձ-րությամբ (4300 մ) Մասիսը աշխարհի ա-մենաբարձր գագաթն է:
Արարատի հիմքը ունի մոտ 130 կմ եզ-րագիծ և գրավում է 1200 ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688 մ ձըգ-վածություն ունեցող տաշտաձև թամբարդով:
Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250 մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ:
Արարատ անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ.թ.ա. VII դ.-ում Աստվածաշնչում (Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբա-նությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա» (Լերինք լերանց), «Արիա-վարդա» (Արիաց երկիր) և այլն: Այստեղից է նաև «Ուրարտու» թագավորության անունը:
Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ըն-տանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմու-թյունը: Արարատից Նոյը իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:
Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշ-տամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսը իբրև հսկել են մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախաղտներին:
Ըստ «Արտավազդ» ժողովրդական հնագույն զրույցի, Հայոց թագավոր Արտավազդը շըղ-թայակապված է Մասիսի վիհում և ջանում է դուրս գալ այնտեղից: Ավանդության հա-մաձայն Արտավազդը գետնակուլ է եղել Գինո գետակի ակունքի մոտ:
Առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ սուրբ Հակոբ Մծբինեցի ճըգ-նավորը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու նպատակով: Սա-կայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տա-պանից մի խաչաձև փայտ ուղարկեց: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյու-ղում, IV դ.-ում հիմնվել էր Ս. Հակոբ վանքը:
Արարատը երկնադետ ու սուրբ վկան է մնում աստվածաշնչյան խորհրդավոր իրողու-թյունների: Ըստ ավանդության՝ Մասիսի վրա թևածում են Նոյան տապանի պահապան հրեշտակները:
1829 թ.-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ, այնուհետև 1846 թ.-ին անգլիացի Հ.Դ.Սեմյուրի հետ Մասիսի գագաթն է բարձրացել հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Ասում են, որ նա ևս մեկ անգամ էր բարձրացել այդ սարը, որտեղ մոլորվեց ու անհայտ կորավ:
Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է: Զուրկ է հավերժական ձնից և սառցադաշտերից:
Արարատը Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է: Բազմաթիվ անգամ (139, 1319, 1679, 1840, 1887 թթ. և այլն) կրկնվել են ավերիչ երկրաշարժները: 1840 թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Ս. Հակոբի վանքը և հա-րևան Ակոռի գյուղը: Մովսես Խորենացին Մասյաց վիհի առաջացումը կապում է 139 թ.-ի երկրաշարժի հետ:
Արարատի հյուսիսային ստորոտից, Դաշբուռուն գյուղից հարավ, բխում է Արաքսի վտակ Միջին Սևջուրը: Արևելյան կողմից Սևջրին խառնվում է Գինո գետակը՝ ոռոգելով Ակոռու այգիներն ու դաշտերը:
Արարատը հարուստ է զանազան կենդանիներով ու թռչուններով: Հնում Արարատը հռչակված էր, որպես Հայոց արքունական որսատեղի:
Արարատը եղել է և մնում է հայ ժողովրդի ներշնչանքի աղբյուրը, որին ակամա գամվում են անցորդի հայացքն ու մտքերը: