top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Արգելված գրքերի ինդեքը...


Արգելված գրքերի ինդեքսը կաթոլիկ ե-կեղեցու կողմից արգելված գրքերի մի ցուցակ է:

Առաջին նման ինդեքսը հրապարակվել է 1559 թ.-ին: 1571 թ.-ին ստեղծվեց ինդեք-սի հատուկ միաբանություն, որը գործեց մինչև 1917 թ. և պարբերաբար հրապա-րակեց նոր գրքերի ինդեքսը: Ինդեքսների մեջ էին մտնում հազարավոր գրքեր: 1900 թ.-ի ինդեքսը պարունակում էր 7200 անուն գիրք, 1930 թ.-ի ինդեքսը՝ մոտ 8 հազար գիրք:

Դարեր շարունակ այդ գրքերի ցանկում էին Գալիլեյի, Կեպլերի, Կոպեռնիկոսի, Պասկալի, Վոլտերի. Ռուսոյի, Սպինոզայի, Լայբնիցի, Կանտի և այլոց աշխատությունները:

1966 թ.-ին Վատիկանը չեղարկեց արգելված գրքերի ինդեքսի հրապարակությունը, որը գոյություն ուներ ավելի քան չորս դար, սակայն գրքերի ու ֆիլմերի նկատմամբ արգելք-ները այլ բնույթ ստացան:

Արգելված գրքերի ինդեքսի մեջ մտած գրքերից է օրինակ իտալական Վերածննդի գրականության հիմնաքարերից մեկը՝ Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն»-ը: Գրվել է 1352-1354 թթ.: 100 նովելներից բաղկացած այս ժողովածուի հիմնական թեման սերն է՝ իր մարմնական, էրոտիկ դրսևորումներով: Գիրքն սկսվում է 1348 թ. Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորեն-ցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է «տասնօրյակ») խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն՝ 10 օր, 10 պատմություն՝ 100 նովել արդյունքում։

Էրոտիկ տեսարանների առկայության պատճառով եկեղեցին այն անբարո որակեց և ստիպեց հեղինակին՝ հրաժարվել գրքից: Իսկ 1559 թ. այն մտավ «Արգելված գրքերի ին-դեքսի» մեջ (Index Librorum Prohibitorum)՝ բարոյական, կրոնական առումներով եկեղե-ցուն ոչ հարիր լինելու համար:

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page