Ներսեհ
Գիտե՞ք, թե,,, Արցախյան գոյամարտը 20-րդ դարի վերջում

1988 թվականից Ադրբեջանը սանձա-զերծեց Հայ-ադրբեջանական պատե-րազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնա-ծավալ հարձակումները Հայ-ադրբեջա-նական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը մի-ացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգա-յին բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դի-մադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջա-նցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան առաջին գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազա-տագրել հայկական տարածքների մի մասը։
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևան-քով ծագած 1988-1994 թվականների զինված հակամարտությունը Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ կամ արցախա-ադրբեջանական զինված հա-կամարտություն։ 1988 փետրվարի 22-ից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմ-նականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչաց-ման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժան-դակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։
Պատերազմի առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվարի 22) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քա-րոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։